• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանը «Ռեալ» կվերադառնա միայն երկու պայմանի դեպքում

Լուրեր

Զիդանը «Ռեալ» կվերադառնա միայն երկու պայմանի դեպքում
27.03.2023
5741 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր նախկին ակումբին երկու պայման է առաջ քաշել մրցաշրջանի ավարտից հետո թիմի ղեկը ստանձնելու համար, հաղորդում է Defensa Central-ը:

Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է կարիերայում երրորդ անգամ գլխավորել մադրիդյան ակումբը, սակայն ցանկանում է, որ ֆիզիոթերապևտ նշանակվի Գրեգորի Դյուպոնը, իսկ թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը չհեռանա:

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2015/16 - 17/8 և 2018/19 - 2020/21 մրցաշրջաններում՝ թիմի հետ նվաճելով 11 տիտղոս՝ այդ թվում երեք անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ: