• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ֆրանսիայի՝ ԱԱ-ն հաղթելու դեպքում Բենզեման ոսկե մեդալ կստանա

Լուրեր

Ֆրանսիայի՝ ԱԱ-ն հաղթելու դեպքում Բենզեման ոսկե մեդալ կստանա
27.11.2022
2950 0

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ոսկե մեդալ կստանա, եթե «Եռագույնները» հռչակվեն չեմպիոն, հայտնում է Marca-ն:

Կարիմը վնասվածք էր ստացել ԱԱ-ից առաջ՝ Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ և վերադարձել Վալդեբեբաս:

 34-ամյա հարձակվողը Մունդիալին պատրաստվելիս վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ և լքել ազգային թիմի ճամբարը:

Դիդյե Դեշամը հետագայում որոշում էր կայացրել նրան փոխարինող ֆուտբոլիստ չհրավիրել, այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ն Կարիմին պաշտոնապես համարում է Ֆրանսիայի հավաքականի մասնիկը:


Ամենակարդացված