Լուրեր

Ռամոսը չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին
13.02.2022
3537 0

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք խաղը։

35-ամյա ֆուտբոլիստը, որը հունվարի 23-ից խաղադաշտ դուրս չի եկել, այսօր չի մարզվել փարիզցիների ընդհանուր խմբի կազմում։ Կա հավանականություն, որ «Ռեալի» դեմ խաղին պատրաստ կլինի Նեյմարը, որը երեկ լիարժեք մարզվել է։

ՊՍԺ- «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։


Ամենակարդացված