Լուրեր

«Ռեալը» 225 մլն եվրո վարկ է վերցրել
08.12.2021
3386 0

«Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ներհատակային տաքացուցիչ կկառուցի՝ խոտածածկի պահպանության համար։

Գաղափարն իրագործելու համար մադրիդյան ակումբը 225 մլն եվրո վարկ է վերցրել՝ 27 տարով՝ 1.53 տոկոս տոկոսադրույքով։

Այդ համակարգը թույլ կտա խոտածածկը պահպանել օպտիմալ պայմաններում՝ ֆուտբոլային հանդիպումների անցկացման համար։ Այսպիսով, մարզադաշտում առանց խոտածածկը վնասելու կարելի է բազմաթիվ միջոցառումներ անցկացնել։

«Ռեալը» վարկ է վերցրել, քանի որ մարզադաշտի վերակառուցման ժամանակ ի սկզբանե չէր ծրագրվել այս նախագիծը։