• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վերջին 3 արտագնա խաղերում «Վիլյառեալը» պարտվել է «Ռեալին»

Լուրեր

Վերջին 3 արտագնա խաղերում «Վիլյառեալը» պարտվել է «Ռեալին»
25.09.2021
2023 0

«Վիլյառեալը» «Ռեալի» դեմ վերջին անգամ խաղացել է Լա լիգայի վերջին տուրում։ Էմերիի թիմը ցանկանում էր ապահովել իր տեղը գլխավոր եվրոպական մրցաշարում, ինչն արդյունքում ստացվեց՝ հաղթելով Եվրոպա լիգան։

Էրեմի Պինոն իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց դեռ առաջին խաղակեսում, բայց վերջնամասում Կարիմ Բենզեմային հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունն, իսկ ավելացված ժամանակում Մոդրիչը «Ռեալի» համար 3 միավոր ապահովեց։

Այս պարտությունը Էմերիի թիմի համար 3-րդ անընդմեջ պարտությունն էր «Ռեալի» խաղադաշտում։ Վերջին անգամ «Վիլյառեալը» արտագնա խաղում «Ռեալին» հաղթել է 2016/17 մրցաշրջանում։ Միակ գոլի հեղինակ էր դարձել Պոբլո Ֆորնալսան։

«Ռեալ» - «Վիլյառեալ» դիմակայության վիճակագրությունը հետևյալն է. 15 տանտերերի հաղթանակ, 5 ոչ-ոքի և միայն մեկ պարտություն։


Ամենակարդացված