• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուբոն մոտակա ժամանակներս վարձավճարով այլ ակումբ տեղափոխվի

Լուրեր

Կուբոն մոտակա ժամանակներս վարձավճարով այլ ակումբ տեղափոխվի
11.08.2021
1439 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակե Կուբոն մոտակա ժամանակներս վարձավճարով «Մալյորկա» տեղափոխվի, հաղորդում է Onda Cero-ն։

20-ամյա ֆուտբոլիստն անձամբ է ընտրել ակումբը, քանի որ բալեարյան ակումբի մարզչական շտաբը ավելի շատ խաղաժամանակ է խոստացել՝ քան «Ռեալ Սոսյեդադը», որը նույնպես հավակնում էր ֆուտբոլիստին։

«Ռեալն» ու «Մալյորկան» գրեթե համաձայնեցրել են ճապոնացու տեղափոխության բոլոր մանրամասները։ Գործարքի մասին պաշտոնապես ավելի ուշ կհաղորդվի։

Հիշեցնենք՝ Կուբոն «Մալյորկայի» կազմում հանդես է եկել 19/20 մրցաշրջանում ու անցկացրած 36 խաղերում դարձել է 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված