Լուրեր

Լունինը ցանկանում է հեռանալ «Ռեալից»
07.12.2023
1089 0

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Marca-ն:

Նա դժգոհ է «Ռեալում» իր aդերից և ցանկանում է ստանալ առաջին դարպասապահի կարգավիճակ: Ուկրաինացին հասկանում է, որ Մադրիդում դրան հասնելը շատ դժվար կլինի, այդ իսկ պատճառով էլ առաջիկայում ծրագրում է հեռանալ թիմից:

Հիշեցնենք, որ 24-ամյա Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականից, իսկ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: