Լուրեր

Մի քանի կարևոր լուր՝ Marca-ից
06.12.2023
1808 0

Marca-ն մի շարք կարևոր լուրեր է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստների և ակումբի ծրագրերի մասին:

1. «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինն է լինելու Մոդրիչի համար՝ «սերուցքային» մարզաշապիկով, սակայն ակումբում չեն կասկածում խորվաթի պրոֆեսիոնալիզմին և նրա խաղին:

2. Կրոսի պայմանագրի երկարաձգումը կախված կլինի միայն ֆուտբոլիստի որոշումից: Ակումբում ցանկանում են, որ նա ևս մեկ մրցաշրջան մնա:

3. Որոշում է կայացվել, որ հաջորդ մրցաշրջանից Նիկո Պասը կդառնա առաջին թիմի ֆուտբոլիստ:

4. Մադրիդցիները հետևում են Կուբոյի և Մ. Գուտյերեսի աճին, սակայն նրանց վերադարձը քիչ հավանական է:

5. Լունինը դիտարկում է «Ռեալից» հեռանալու տարբերակը՝ մշտական խաղաժամանակ ստանալու համար:

6. Այս պահին Խոսելուի և Արիսաբալագայի տրանսֆերային իրավունքի գնումը «Ռեալում» չի քննարկվում:

7. «Ալավեսում» հանդես եկող Մարինը հաջորդ մրցաշրջանում կարող է շանս ստանալ առաջին թիմում, եթե պաշտպաններից մեկը հեռանա, եթե ոչ, ապա նա կրկին կհանձնվի վարձակալության: