Լուրեր

Գուտի. «Նա ամենակատարյալ կիսապաշտպանն է»
01.12.2023
1797 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին խոսել է «սերուցքայինների» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին:

«Նա ամենակատարյալ կիսապաշտպանն է ժամանակակից ֆուտբոլում: Ջուդը մի ֆուտբոլիստ է, որը տիրապետում է ժամանակակից ֆուտբոլում խաղալու համար նախատեսված բոլոր որակներին:

Հիմա նա շատ գոլեր է խփում, նրա ոճը և այն, թե ինչպես է գրավել «Բեռնաբեուն», նրան իսկական առաջատար են դարձնում հանդերձարանում»,- ասել է Գուտին: