Լուրեր

Դեռևս անորոշություն է
01.12.2023
1796 0

The Athletic. Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Անչելոտիի միջև գործում է որոշ նամակագրական համաձայնություն առ այն, որ իտալացին կգլխավորի երկրի հավաքականը 2024 թվականից, սակայն այն պարտադիր բնույթ չի կրում:

Չկա որևէ ապացույց, որ կողմերի միջև ամբողջական համաձայնություն է գործում: Պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել միայն 2024 թվականի հունվարի 1-ից:

«Ռեալում» պահեստային տարբերակներ կան, եթե Անչելոտին հեռանա ակումբից: Օրինակ՝ Դե Ձերբին, որը դուր է գալիս «սերուցքայիններին», բայց ակումբը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել:

Ակումբում շատերը բարձր են գնահատում Ալոնսոյի վաստակը, սակայն նա դեռ առաջնային չէ Պերեսի համար: Չի բացառվում նաև, որ Զիդանը վերադառնա: