Լուրեր

Արդա Գյուլերի վնասվածքը կրկնվել է
10.11.2023
3334 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի վնասվածքը կրկնվել է, հաղորդում է Marca-ն:

Ըստ պարբերականի՝ տեղի ունեցողը շատ տարօրինակ է: Նա բաց էր թողել «Ռեալի» վերջին երկու մարզումները, սակայն ավելի վաղ հայտավորվել էր հանդիպումներին:

Ամենայն հավանականությամբ, վերականգնման ժամանակ նա կրկին վնասվածք է ստացել, ինչից հետո որոշում է կայացվել նրա նորամուտը թողնել հավաքականների հանդիպումներից հետո: