Լուրեր

Իսկոն իր ծառայություններն առաջարկել է «Բետիսին»
09.03.2023
3082 0

«Բետիսի» նախագահ Անխել Խարոն հայտնել է, որ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն իր ծառայություններն առաջարկել է ակումբին:

30-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի դեկտեմբերին «Սևիլիայից» հեռանալուց հետո առանց ակումբի է:

«Նա լավ ֆուտբոլիստ է, առանց թիմի է: Իր ծառայություններն առաջարկել է, ինչպես անում են այլ խաղացողերը, սակայն մենք հիանալի կազմ ունենք»,- Խարոյի խոսքը մեջբերում է El Desmarque-ն:

Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 353 խաղի, խփել 53 գոլ, կատարել 57 գոլային փոխանցում:


Ամենակարդացված