Հոդվածներ

«Ռեալը» կրկին փորձ կկատարի
06.12.2023
1693 0

«Ռեալը» կրկին կփորձի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

AS-ի հաղորդմամբ՝ եթե աշխարհի չեմպինը մինչև հունվարի 1-ը չերկարաձգի փարիզյան ակումբի հետ գործակցությունը, «Սերուցքայինները» նորառաջարկ կկատարեն:

Մադրիդյան գրանդը պատրաստվում է կապ հաստատել Մբապպեի մոր՝ Ֆայզա Լամարիի հետ, որը ֆուտբոլիստի գործակալն է: Կիլիանը ստիպված կլինի պատասխանել մինչև հունվարի 15-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ռմբարկուն ՊՍԺ-ի կազմում անցկացրած  18 խաղում խփել է նույնքան գոլ ու կատարել 2 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված