Հոդվածներ

Ռոնալդուն անակնկալ է մատուցել Վինիսիուսին
26.11.2023
4302 0

Կրիշտիանու Ռոնալդուն անսպասելի նվեր է մատուցել Վինիսիուսին։ Պորտուգալացին Վինիին նվիրել է հավաքականի իր մարզաշապիկը, որի վրա գրված է եղել «Իմ ընկեր Վինիսիուսին. գրկում եմ»։

Կարծես թե, Ռոնալդուն որոշել է նման նվեր անել այն բանից հետո, երբ բրազիլացին նրա ոճով տոնեց խփած գնդակը։

Այժմ Վինիսիուսը վնասվածք ունի և բաց է թողնելու «Ռեալի» առաջիկա հանդիպումը, սակայն կարծես թե, արդեն պարզ է, թե ինչպես է նա տոնելու իր հաջորդ գոլը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված