Հոդվածներ

Մոդրիչ. «Ռեալը» ամեն ինչ է ինձ համար»
19.11.2023
1677 0

Լուկա Մոդրիչը հերթական անգամ խոսել է իր կյանքում «Ռեալի» ունեցած դերի մասին։

«Ռեալը» ամեն ինչ է ինձ համար. իմ ընտանիքն է, իմ ապրելակերպն ու կյանքիս մի մասնիկը։ Ես ծնունդով Խորվաթիայից եմ, բայց արդեն 11 տարի է, ինչ այստեղ եմ, և սա իմ տունն է։ Ես շնորհակալ եմ այն ամենի համար, որ զգացել եմ այս տարիների ընթացքում։

500 հանդիպում «Ռեալի» կազմում, ուղղակի անհավանական է։ Ես չգիտեմ, թե ինչպես մեկնաբանեմ դա։ Քիչ ֆուտբոլիստների է հաջողվել նման ցուցանիշ գրանցել «Ռեալի» կազմում։ Հպարտ եմ, որ այդ քիչ խաղացողներից մեկն եմ։ 

Բոլոր մրցանակներից վեր, ինձ համար երկրպագուների սիրուն և աջակցությանը արժանանալն է։ Այն սերը, որը ես զգում եմ ամեն անգամ «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկին հայտնվելիս, ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդը աշխարհում։ Հենց դա եղել հիմնական պատճառը, որ ես փորձել եմ իմ ողջ ուժերը ներդնել խաղադաշտում ու վերադարձնել այդ սերը երկրպագուներին». նշել է 38-ամյա կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված