• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Վալենսիայի» երկրպագուները որակազրկվել են 5 խաղով. Ակումբը տուգանվել է

Հոդվածներ

«Վալենսիայի» երկրպագուները որակազրկվել են 5 խաղով. Ակումբը տուգանվել է
24.05.2023
1790 0

Վինիսիուս Ջունիորի հասցեին հնչեցված ռասիստական արտահայտությունների պատճառով «Մեստալիա» մարզադաշտը կիսով չափ փակ կլինի։ 

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել ժամանակավորապես զրկել «Վալենսիային» օգտագործել Մարիո Կեմպեսի անվան տրիբունան։ Սահմանափակումը կգործի առաջիկա 5 խաղերին։ 

Բացի այդ ակումբը տուգանվել է 45.000 եվրոյով։ Որոշումը կարող է բողոքարկվել ընդունման պահից սկսած 10 աշխատանքային օրերի ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված