Հոդվածներ

«Ռեալը» հաղթեց, Բենզեման՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
29.04.2023
2593 0

Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» տանը 4-2 հաշվով հաղթեց «Ալմերիային»:

Մադրիդյան գրանդի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կարիմ Բենզեման, որը 236 գոլով Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 4-րդ տեղ, իսկ 642 խաղում խփած 352 գոլով «Ռեալի» պատմության 2-րդ ռմբարկուն է՝ զիջելով միայն Կրիշտիանու Ռոնալդուին (450): Տանտերերի չորրորդ գոլը խփեց Ռոդրիգոն:

32 խաղից հետո «Ռեալը» 68 միավորով երկրորդն է և 8 միավոր զիջում է «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

ՏԵՍԱՆՅՈՒԹ





Ամենակարդացված