• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Լիվերպուլը», կարծես թե, դուրս է մնում Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարից

Հոդվածներ

«Լիվերպուլը», կարծես թե, դուրս է մնում Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարից
20.03.2023
2259 0

Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարը շարունակվում է։ «Լիվերպուլի» շանսերը այդ հարցում, կարծես թե, գնալով նվազում են։ 

Անգլիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բորուսիա Դորտմունդի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։ Վերջին շրջանում նրա անունը հիմնականում կապում են երեք ակումբների հետ՝ «Ռեալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի»։ Ֆուտբոլիստի պայմանագրում չկա հստակ հրաժարագին, ինչը նշանակում է, որ նրա տրանսֆերի համար գերմանական ակումբը մեծ գումարներ է ակնկալելու։ 

Այդ պատճառով բոլոր թիմերի համար բարդ է լինելու տրանսֆերը իրագործելը։  The Athletic-ի փոխանցմամբ, «Լիվերպուլը»  այս առումով զիջում է իր հիմնական մրցակիցներին և չի կարողանա ձեռք բերել Բելինգեմի տրանսֆերային իրավունքները։  

Սա չի նշանակում, որ «Լիվերպուլը» զենքերը վայր է դնում, սակայն աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին, նշում են, որ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» շանսերը շատ ավելի մեծ են։ 

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am