Հոդվածներ

Չավի. ««Ռեալը» Լա լիգան հաղթելու ֆավորիտն է»
06.02.2023
2563 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ «Ռեալը» շարունակում է մնալ Լա լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը:

««Ռեալը» գործող չեմպիոնն է ու Լա լիգան հաղթելու ֆավորիտը: Այս թիմը կպայքարի մինչև վերջ: Կիրակի խաղալու ենք մի մարզադաշտում՝ «Վիլյառեալի» դեմ, որտեղ «Ռեալը» պարտվել է: Պետք է պահապանենք տեմպն ու չկորցնենք զգոնությունը»,- Չավիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

20 տուրից հետո «Բարսելոնան» 8 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված