Հոդվածներ

«Ռեալը» ցավալի պարտություն կրեց
02.03.2026
147 0

Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» հետ և պարտվեց 0։1 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 39–րդ րոպեին խփեց Սատրիանոն։

95–րդ րոպեին խաղադաշտից հեռացվեցին Մաստանտուոնոն և մրցակցի ֆուտբոլիստ Լիսոն։

«Արքայական ակումբը» 60 միավորով երկրորդ հորիզոնականում է և արդեն 4 միավոր է զիջում «Բարսելոնային»։