Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային» և հաղթեց 2։0 հաշվով։
Հանդիպման գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին իսպանացի պաշտպան Ալվարո Կարերասը (65') և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (90+1'):
Ալվարո Արբելոայի սաները 57միավորով երկրորդ հորիզոնականում են և հաջորդ տուրում տանը կմրցեն «Ռեալ Սոսիեդադի» հետ (15.02.2026, 00:00):
Հայերեն