Իսպանիայի առաջնության 22–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։
«Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը (15՛) և Կիլիան Մբապեն (90+10՛)։
Հանդիպման 80–րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մրցակցի սենեգալցի կիսապաշտպան Պատե Սիսը։
«Ռեալը» 54 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 1 միավորով։
Հաջորդ տուրում Ալվարո Արբելոայի սաները արտագնա հանդիպում կանցկացնեն «Վալենսիայի» հետ (09.02.2026, 00:00):
«Ռեալի» բոլոր գոլերը՝ մեր ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Հայերեն