• Home
  • /
  • Articles
  • /
  • ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ»

Articles

ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ»
05.12.2019
2604 0

Դենի Սասու Նգեսոյին դիմավորել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որն անվանական մարզաշապիկ է հանձնել պատվավոր հյուրին։

Դենի Սասու Նգեսոն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահն այցելել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոն, որտեղ նրան դիմավորել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ 

«Ռեալի» նախագահը բարձրաստիճան պաշտոնյային հանձնել է «Ռեալի»՝ 1 խաղահամարի մարզաշապիկը՝ նրա անվամբ մակագրությամբ, ինչպես նաև նվիրել է «Սանտիագո Բեռնաբեուի» արծաթե հուշանվեր։ Կազմակերպվել է այցելություն ստադիոնի տարբեր հատվածներ, որոնք ներառել են նախագահական սրահը, հանդերձարանը և այլն։