• Home
  • /
  • Articles
  • /
  • «ԱԼԱՎԵՍԸ» ՀԵՏԵՒՈՒՄ Է ԲՐԱՀԻՄ ԴԻԱՍԻՆ

Articles

«ԱԼԱՎԵՍԸ» ՀԵՏԵՒՈՒՄ Է ԲՐԱՀԻՄ ԴԻԱՍԻՆ
05.12.2019
313 0

Չնայած նրան, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասում Բրահիմ Դիասը տպավորիչ ելույթներ էր ունենում, այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի կարողանում ստանալ Զիդանի վստահությունը։ 

20-ամյա ֆուտբոլիստին խանգարում էին նաև վնասվածքները, և այժմ նա մտադիր է իսպանական այլ ակումբում հանդես գալ։ 

Ինչպես հաղորդում է Radio MARCA-ն, իսպանական մի շարք ակումբներից մեկը, որը հետաքրքրված է նրա ծառայություններով՝ «Ալավեսն» է։

Բասկյան ակումբում կարծում են, որ Բրահիմը հիանալի կհամագործակցի Խոսելուի և Լուկաս Պերեսի հետ։

«Ալավեսում» հույս ունեն, որ կկարողանան իրագործել այդ տեղափոխությունը, քանի որ լավ հարաբերություններ ունեն Ֆլորենտինո Պերեսի հետ։ 

Մի քանի տարի առաջ այդ ակումբում վարձավճարային հիմունքներով փայլուն մրցաշրջան անցկացրեց Մարկոս Լյորենտեն։

Այդ տեղափոխությունը կախված է նաև հենց Բրահիմից, քանի որ ֆուտբոլիստը դեռևս հույս ունի, որ Զիդանը կվստահի իրեն, և նա խաղաժամանակ կստանա։