• Home
  • /
  • Articles
  • /
  • ԱՇՐԱՖԸ ԿԼԻՆԻ ԿԱՐՎԱԽԱԼԻ ԳԱՀԻ ՀԱՋՈՐԴ ՏԻՐԱԿԱԼԸ

Articles

ԱՇՐԱՖԸ ԿԼԻՆԻ ԿԱՐՎԱԽԱԼԻ ԳԱՀԻ ՀԱՋՈՐԴ ՏԻՐԱԿԱԼԸ
05.12.2019
197 0

2019/20 մրցաշրջանում Դանի Կարվախալւ ուղղակի փայլում է և դուրս է թողել Օդրիոսոլային պայքարից, սակայն Իսպանիայի սահմաններից դուրս կա ևս մեկը, ով կպայքարի այդ դիրքում խաղալու համար։ 

Աշրաֆ Հակիմին արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բորուսիա Դորտմունդի» կազմում վարձավճարային հիմունքներով, և վարձակալության ժամկետը ավարտվում է ամռանը։ 

Նա տպավորիչ մրցաշրջան է անցկացնում Բունդեսլիգայում և Մադրիդի «Ռեալը» ամենայն հավանականությամբ կվերադարձնի ֆուտբոլիստին։ Նմանատիպ փորձ ունի նաև Դանի Կարվախալը, ով նույնպես ժամանակին հանդես է եկել Բունդեսլիգայում։ 

2017/18 մրցաշրջանում այս երկուսը արդեն պայքարել են աջ պաշտպանի դիրքում խաղաժամանակ ստանալու համար, սակայն այս անգամ Աշրաֆը վերադառնում է ավելի կատարելագործված։ 

Մյուս կողմից Աշրաֆը կարող է հանդես գալ նաև պաշտպանության ձախ եզրում, ինչպես նաև վինգերի դիրքում։

Նրա վերադարձի պայմաններում Ալվարո Օդրիոսոլան կհայտնվի անորոշ իրավիճակում, և նրա տեղը թիմի կազմում հարցականի տակ կմնա։ 

«Ռեալը» կփորձի ճիշտ կառավարել Աշրաֆի վերադարձը, քանի որ ակումբում գիտեն, որ վերադառնալու դեպքում նա ցանկանալու է որոշակի խաղաժամանակ ստանալ։

Los Merengues, Realmadrid.am