• Home
  • /
  • Articles
  • /
  • ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼԸ» ՎԱՐԴԱՌՆՈՒՄ Է

Articles

ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼԸ» ՎԱՐԴԱՌՆՈՒՄ Է
05.12.2019
370 0

Մադրիդի «Ռեալը» վերջին խաղերում ուղղակի փայլում է։ Այո՛, «Ռեալը» հաղթում է այն խաղերում, որոնցում թույլ է տալիս խաղալ նաև մրցակցին, սակայն իր խաղացողների անհատական ունակությունների շնորհիվ «Սերուցքայինները» կարողանում են նժարը իրենց կողմը թեքել։ 

Գաղտնիք չէ, որ Կուրտուայի, Ռամոսի, Մարսելոյի, Կրոսի, Բեյլի, Բենզեմայի, Իսկոյի և Կազեմիրոյի մակարդակի ֆուտբոլիստները կարող են լավ հանդիպում անցկացնել միմյանց հետ, սակայն իրականությունը այն է, որ Մադրիդի «Ռեալը» վերադառնում է։

Եվ այս ամենի համահեղինակը պետք է ընդունել, որ Զինեդին Զիդանն է։ Բոլորին հստակ երևաց, որ «Ռեալը» նրա հեռանալուց հետո շատ վատ իրավիճակում էր հայտնվել, և «Սերուցքայինների» փրկությունը ֆրանսիացու վերադարձի մեջ էր։ 

Զիդանը մեծ փոփոխություններ չիրականացրեց թիմում, սակայն նա փոխեց թիմի խաղը։ Հիմնական կազմի 9 ֆուտբոլիստներ եղել են «Ռեալում» նաև Զիդանի առաջին պաշտոնավարման ընթացքում։ Նրա հեռանալուց հետո այդ ֆուտբոլիստներից շատերը կորցրել էին այն ստաբիլությունը, որը ունեին, և չէին ցուցադրում այն խաղը, որը ցուցադրում էին նախկինում, սակայն նրա վերադարձով ամեն բան փոխվեց։

Այս մրցաշրջանում Զիդանի համար անչափ կարևոր է Լա Լիգայում հաջող հանդես գալը, և այդ ամենի մասին նա խոսել էր դեռ նախորդ մրցաշրջանում, և թիմի ելույթներից դա հստակ երևում է։