Կառլո Անչելոտիի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 14-րդ գավաթը: Իտալացի մարզչի վերադարձից հետո թիմը 2022 թվականին գլխավերևում պահեց մայրցամաքային գավաթը՝ Փարիզում կայացած եզրափակիչում հաղթելով «Լիվերպուլին»: Գավաթային հաջողությունն ավարտեց 2021/22 մրցաշրջանի տպավորիչ արշավը, որի ընթացքում թիմը 12-րդ տիտղոսը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: Դա տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին՝ Սաուդյան Արաբիայում անցկացված մրցաշարում: Նախ՝ կիսաեզրաակիչում «Սպիտակները» լրացուցիչ ժամանակի արդյունքում 3-2 հաշվով հաղթեցին «Բարսելոնային», իսկ եզրափակիչում Մոդրիչի ու Բենզեմայի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեցին «Աթլետիկոյին» ու նվաճեցին գավաթը: Իսկ հետո եկավ 35-րդ տիտղոսն Իսպանիայի առաջնությունում: Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Ռեալն» ապահովեց տիտղոսը տնային խաղում «Էսպանյոլին» 4-0 հաշվով հաղթելուց հետո:
Հաջողությունները շարունակվեցին 2022/23 մրցաշրջանի սկզբում, երբ Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: 2023 թվականի փետրվարին մեր թիմն 8-րդ տիտղոսը նվաճեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ եզրափակիչում 5-3 հաշվով հաղթելով «Ալ Հիլյալին»: Այնուհետև՝ մայիսին, Անչելոտիի գլխավորած տղաները, Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ Արքայական գավաթի եզրափակիչում գերազանցելով «Օսասունային», նվաճեցին մրցաշրջանի երրորդ տիտղոսը:
2023/24 մրցաշրջանը նույնպես, ավանդույթի համաձայն, տիտղոսային էր «Ռեալի» համար: «Արքայական ակումբը» 15-րդ անգամ նվաճեց ականջավոր գավաթը, 36-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն, հաղթեց նաև Իսպանիայի Սուպերգավաթը:
2024/25 մրցաշրջանը «Ռեալը» սկսեց տիտղոսով՝ 6-րդ անգամ բարձրացնելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:
2025 թվականին «Արքայական ակումբը» դարձավ վերաբրենդավորված Միջմայրցամաքային գավաթի խաղարկության առաջին հաղթողը:
Պատմությունը շարունակում է գրվել...
N | Թիմ | Խ | Գ | Մ |
1 |
![]() |
38 | 117 : 50 | 88 |
2 |
![]() |
38 | 82 : 45 | 84 |
3 |
![]() |
38 | 70 : 33 | 76 |
4 |
![]() |
38 | 71 : 51 | 70 |
5 |
![]() |
38 | 54 : 29 | 70 |
6 |
![]() |
38 | 57 : 50 | 60 |
7 |
![]() |
38 | 59 : 57 | 55 |
8 |
![]() |
38 | 41 : 45 | 52 |
9 |
![]() |
38 | 48 : 52 | 52 |
10 |
![]() |
38 | 35 : 44 | 48 |