Լուրեր

Պիրես․ «Կցանկանայի, որ Մբապեն մերժեր «Ռեալին»
03.04.2024
883 0

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Ցավալի է, սակայն Կիլիան, դու առաջին մարդը չես, ով մերժել է «Ռեալին»։ Չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի նա, սակայն ես ժամանակին հրաժարվեցի մադրիդյան ակումբ տեղափոխությունից։

Այդ ժամանակ ես երկու տարբերակ ունեի՝ «Արսենալի» կամ «Յուվենտուս» և եթե չստացվեր այս ակումբներ տեղափոխվելը, ապա կհայտնվեի «Ռեալում»։

Այնուամենայնիվ, ես Մբապեին ցանկանում եմ տեսնել «Ռեալում»։ Այն հիանալի ակումբ է, ընտանեկան մթնոլորտով, իսկ ճնշումն այդքան բարձր չէ։ Մբապեն և Սալահը կարող էին մեծ տպավորություն թողնել։ Կարծում մե, որ Կիլիանը պետք է մերժի «Ռեալին»,– Պիրեսի խոսքը մեջբերում է Mirror–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։


Ամենակարդացված