• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Միլիտաոն և Ռոդրիգոն մեկնաբանել են «Ատլետիկի» դեմ հաղթական խաղը

Լուրեր

Միլիտաոն և Ռոդրիգոն մեկնաբանել են «Ատլետիկի» դեմ հաղթական խաղը
01.04.2024
805 0

Իսպանիայի առաջնության 30–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» հետ և հաղթեց 2–0 հաշվով։

Էդեր Միլիտաո․ «Ես չեմ կարող բառերով նկարագրել իմ ուրախությունը։ Ես շատ երկար եմ մտածել խաղադաշտ վերադառնալու մասին։ Ծանր օրեր էին, սակայն ես հիմա կրկին շարք եմ վերադարձել։ Իմ վերադարձը պետք է կայանար հենց տանը՝ «Սանտիագո Բեռնաբեուում», մի թիմի դեմ խաղում, որի հետ մրցելիս պատռեցի ծնկ խաչաձև կապաններս։

Թիմակիցներս ինձ օգնեցին և աջակցեցին։ Մենք ընտանիք ենք։ Շնորհակալ եմ բոլորին»։

Ռոդրիգո․ «Իմ 2 գոլե՞րը, այս մարզաշապիկով գոլ խփելը միշտ կարևոր է և ես շատ ուրախ եմ։ Ես շատ գոհ եմ հաղթանակի կապակցությամբ, սակայն ամենից շատ ինձ ուրախացնում է Միլիտաոյի վերադարձը։

Մենք կենտրոնացած ենք, որպեսզի այս մրցաշրջանում հաղթենք բոլոր տիտղոսները։ Մբապեի տեղափոխությունը «Ռեա՞լ», կարծում եմ ակումբը մոտ է նրա հետ համաձայնության հասնելու, բոլորդ գրում եք այդ մասին, ես ձեզ վստահում եմ։ Նա կզբաղեցնի իմ տե՞ղը, մարզիչն է որոշելու, նրա համար դա հաճելի գլխացավանք է լինելու։ Ես կենտրոնացած եմ»։


Ամենակարդացված