• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հոլանդը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդներից մեկում

Լուրեր

Հոլանդը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդներից մեկում
30.03.2024
1558 0

Նախկին ֆուտբոլիստ Ալֆ–Ինգե Հոլանդը, որը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրն է, վերջին ամիսներին աշխատում է որդու՝ Իսպանիայի գրանդներից մեկում՝ Մադրիդի «Ռեալ» կամ «Բարսելոնա» տեղափոխությունը ձևակերպելու ուղղությամբ, հաղորդում է Sport.es–ը։

Այս պահին Հոլանդի հայրը ավելի ջերմ հարաբերություններ ունի Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն «Բարսելոնայի» հետ նույնպես կապ է պահում։

Անձամբ Էրլինգը ցանկանում է կարիերան շարունակել հենց Իսպանիայում։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։


Ամենակարդացված