• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ ով է «Ռեալի» ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստը

Լուրեր

Հայտնի է՝ ով է «Ռեալի» ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստը
26.03.2024
1755 0

Իսպանական Sport պարբերականի լրագրողները պարզել են, թե տարեկան որքան է վաստակում «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը։

Նա առաջին թիմի ամենաքիչ վաստակող ֆուտբոլիստն է՝ տարեկան 2 միլիոն եվրո, որը հարկերի վճարումից հետո դառնում է մոտ 1 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լունինը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։