• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Դել Բոսկե․ «Մենք պետք է նրան ընդունենք այնպիսին, ինչպիսին կա»

Լուրեր

Դել Բոսկե․ «Մենք պետք է նրան ընդունենք այնպիսին, ինչպիսին կա»
22.03.2024
1557 0

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։

«Ինձ դուր չի գալիս, որ Վինիսիուսը ռասիզմի հիմքով հարձակումների է ենթարկվում։ Անգամ կարիք չկա կատակել այդ թեմայով։

Վինիսիուսի պահվա՞ծքը, սա ֆուտբոլ է։ Նա կարող է ձեզ դուր գալ կամ ոչ, սակայն յուրաքանչյուրը իր բնավորությունն ունի և մենք պարտավոր ենք նրանք ընդունել այնպիսին, ինչպիսին կա»,– Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Cadena SER–ը։