Լուրեր

Լյուսեն Ֆավր․ «Նա բացառիկ ֆուտբոլիստ է»
17.03.2024
1580 0

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի հետ։

«Թոնի Կրոսը ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ նաև բացառիկ է։ Դա արտահայտվում է նրանով, թե նա ինչպես է փոխանցում կատարում։

Դուք պետք է ոչ թե դիպուկությանն ուշադրություն դարձնեք, այլ նրան, թե հատկապես ինչպես է նա դա անում։

Թոնիի յուրաքանչյուր փոխանցում թիմակիցներին ժամանակ և հնարավորություն է տալիս պատրաստվելու։

Նա միշտ գիտի՝ ինչպես գնդակը փոխանցելոտքին, որպեսզի ոչ թե խնդիրներ առաջանան, այլ հնարավորություններ։ Այդպես կարող են անել միայն բացառիկ ֆուտբոլիստները»,– ասել է մասնագետը։