• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Խեսուս Խիլ Մանսանոն որոշ ժամանակով կհեռացվի մրցավարությունից

Լուրեր

Խեսուս Խիլ Մանսանոն որոշ ժամանակով կհեռացվի մրցավարությունից
03.03.2024
4984 0

Cadena SER. «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Մանսանոն որոշ ժամանակ կհեռացվի մրցավարությունից։

Նրա երեկվա աշխատանքը գնահատվել է որպես «ոչ գոհացուցիչ»։

Հիշեցնենք, որ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» (2-2) խաղի 90+9-րդ րոպեին Ջուդ Բելինգեմը գոլ էր խփել, իսկ մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկել էր այն՝ բացատրելով, որ դրանից առաջ հնչել է սուլիչը:

Անգիացի կիսապաշտպանը անմիջապես ասել էր՝ ինչ է մտածում խաղը սպասարկող պաշտոնյայի մասին ու ստացել կարմիր քարտ: