Լուրեր

Մբապեի կրտսեր եղբայրը՝ եղբոր հետքերո՞վ
27.02.2024
1271 0

17-ամյա Էթան Մբապեն, որը Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է, կարող է ՊՍԺ–ից տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է El Chiringuito–ն։

Էթանը հանդես է գալիս կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքում և ընթացիկ մրցաշրջանում 22 խաղի է մասնակցել երիտասարդական թիմում, դարձել 5 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

ՊՍԺ–ի հիմնական կազմում նա մասնակցել է 3 հանդիպման։ Transfermarkt–ը 500 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։