• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» ցանկանում է տեղափոխել Լա լիգայի վերջին տուրի հանդիպման օրը

Լուրեր

«Ռեալը» ցանկանում է տեղափոխել Լա լիգայի վերջին տուրի հանդիպման օրը
23.02.2024
4000 0

«Ռեալը» հանուն Թեյլոր Սվիֆթի համերգի խնդրրել է տեղափոխել Լա լիգայի վերջին տուրի հանդիպման օրը։

The Athletic–ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը Լա լիգային նման խնդրանքով դիմել է որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա պատրաստվելու հայտնի աստղի համերգին, որը կկայանա մայիսի 30–ին։

«Ռեալի» ու «Բետիսի» միջև կայանալիք վերջին տուրի հանդիպումը նախատեսված է մայիսի 24–ին և մադրիդցիները ցանկանում են այդ օրը տեղափոխել ավելի վաղ։

Չեմպիոնության համար պայքարը կարող է ձգվել մինչև վերջին տուրը և «Ռեալը» ներկայումս 6 միավոր է գերազանցում «Ժիրոնային»։ «Բետիսն» այս պահին 7–րդն է և կարող է պայքարել եվրագավաթներում տեղի համար։

Բացի այդ, «Ռեալը» փորձում է Սվիֆթի երկրորդ համերգի համար ժամկետ որոշել, քանի որ հետաքրքրվածությունը մեծ է։

Թեյլորն իր շրջագայության ընթացքում համերգներ կունենա եվրոպական մեծագույն մարզադաշտերում՝ ներառյալ «էնֆիլդն» ու «Ուեմբլին»։


Ամենակարդացված