Լուրեր

«Ռեալը» մերժել է «Պալմեյրասի» խնդրանքը
23.02.2024
1934 0

Մադրիդի «Ռեալում» սպասում են, որ էնդրիկը ակումբին կմիանա հուլիսին։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» բացառել է այն տարբերակը, որ 17–ամյա հարձակվողը մինչև դեկտեմբեր կմնա Բրազիլիայում։

Ավելի վաղ «Պալմեյրասը» մադրիդցիներին խնդրել էր ֆուտբոլիստին թողնել թիմում մինչև ձմեռային պատուհանը, սակայն «Ռեալը» չի քննարկել այդ տարբերակը։

Չնայած այն հանգամանքին, որ Կիլիան Մբապեի հետ բանակցությունները վերջին փուլում են, իսպանական ակումբը ցանկանում է, որ էնդրիկը թիմին միանա հուլիսին։

Այս մրցաշրջանում Պաուլիստա Էնդրիկը մասնակցել է 2 խաղի և խփել 1 գոլ։


Ամենակարդացված