Լուրեր

Կրոսը խոսել է թուրք երկրպագուների մասին
21.02.2024
1430 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է թուրք երկրպագուների և թիմի նորեկ Արդա Գյուլերի մասին:

«Թուրք երկրպագուները շատ են հպարտանում այն փաստով, որ Գյուլերը հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։

Երբեմն համբերությունը սպառվում է, քանի որ նրանք ցանկանում են, որ իրենց հայրենակիցը որքան հնարավոր է շատ խաղա։ Սակայն մենք հիանալի մարզիչ ունենք, որը հիանալի գլուխ կհանի այդ իրավիճակից»,– Կրոսի խոսքը մեջբերում է Marca–ն։