Լուրեր

Ալոնսոն գործակալին հայտնել է, որ 3 տարբերակ կդիտարկի
16.02.2024
1779 0

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», «Լիվերպուլ» կամ «Բավարիա»։

«Թույլ տվեք ինձ ավելացնել նաև «Մանչեսթեր սիթին» և կստացվի ակումբների մի ցուցակ, որտեղ նա կարող է տեղափոխվել, այլ հարց է՝ երբ»,– ասել է Ալոնսոյի գործակալը BBC’s The Football News Show–ի եթերում։

«Արքայական ակումբ» տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ դեկտեմբերին Կառլո Անչելոտին նոր պայմանագիր է կնքել։ «Մանչեսթեր Սիթին» նույնպես չի պատրաստվում հրաժեշտ տալ Պեպ Գվարդիոլային, իսկ «Լիվերպուլ» տեղափոխությունն ամենահավանականն է։

Այնուամենայնիվ, Ալոնսոն նշել է, որ երջանիկ է Լևերկուզենում, սակայն առաջիկա ամիսներին չի բացառում աշխատավայրի փոփոխություն։