• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բեբետո. «Մենք պետք է համբերատար գտնվենք Էնդրիկի հարցում»

Լուրեր

Բեբետո. «Մենք պետք է համբերատար գտնվենք Էնդրիկի հարցում»
07.08.2023
1396 0

Բեբետո (բրազիլական ֆուտբոլի լեգենդ). «Էնդրիկը դեռ շատ երիտասարդ է, այդ իսկ պատճառով էլ երկրպագուները չպետք է անհանգստանան, եթե նա մի քանի խաղ անընդմեջ բաց է թողնում: Լավ կլինի, եթե մենք համբերատար լինենք նրա հարցում:

Էնդրիկը շատ որակներ ունի, բայց նրա վրա ճնշում գործադրելը լավ միտք չէ: Նրան պետք է հնարավորություն տալ աշխատելու լռության մեջ, որից հետո արդյունքները կգան: Նա ունի ամեն ինչ՝ «Ռեալի» պատմության մեջ մտնելու համար, ինչպես դա արեց Վինիսիուսը»:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների համաձայն «Ռեալը» երիտասարդ ֆուտբոլիստին գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև իր վրա վերցրել բրազիլական ակումբի հարկային ծախսը, որը կազմել է 12 միլիոն եվրո: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը: