Լուրեր

Լյորենտեն չի զղջում «Ռեալից» հեռանալու համար
11.12.2020
2277 0

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն խոսել է 2019 թվականի ամռանը «Ռեալից» հեռանալու մասին։

«Ես լիովին հստակ «Ռեալին» հասկացնել տվի, որ պետք է հեռանամ։ Երբ «Ատլետիկոյից» առաջարկ ստացա՝ չտատանվեցի։

Գործերս հիանալի են։ Շատ ուրախ եմ։ Երբ ֆուտբոլիստը խաղաժամանակ է ստանում՝ աճում է, դառնում ավելի լավը։ Հենց դա է ինձ հետ հիմա կատարվում»,- ասել է Լյորենտեն։


Ամենակարդացված