• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լևանդովսկի. «Անչելոտին ինձ տվեց այն, ինչ մինչև այդ չունեի»

Լուրեր

Լևանդովսկի. «Անչելոտին ինձ տվեց այն, ինչ մինչև այդ չունեի»
17.03.2023
2547 0

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիրակի կայանալիք «Էլ Կլասիկոյից» առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին, որի գլխավորությամբ ելույթ է ունեցել Մյունխենի «Բավարիայում»:

«Անչելոտին ինձ մեծ վստահություն հաղորդեց: Նա ինձ տվեց այն, ինչ մինչև այդ ես չունեի: Կառլոն զարմանալի մարդ է. նա հոգ է տանում քեզ համար: Նրանից շատ բան կարելի է սովորել»,- ESPN-ը մեջբերում է Լևայի խոսքը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված