• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտին մեկնաբանել է աշխարհի առաջնության բացման խաղը

Լուրեր

Անչելոտին մեկնաբանել է աշխարհի առաջնության բացման խաղը
21.11.2022
3380 0

Անչելոտին մեկնաբանել է աշխարհի առաջնության բացման խաղը:

«Ցանկանում եմ կիսվել աշխարհի առաջնության մասին որոշ մտքերով և նախևառաջ խոսել բացման խաղի՝ Կատար-Էկվադոր հանդիպման մասին:

Մենք հետևում էինք մի հավաքականի, որը սովոր է նման մրցաշարերի (Էկվադոր), և մյուսին, որը նման մակարդակի փորձ չունի (Կատար):

Էկվադորը հենց առաջին րոպեներից թողեց պինդ ու ուժեղ թիմի տպավորություն: Նրանք խաղը ավարտեցին 30 րոպեում՝ Վալենսիայի երկու շատ լավ գոլերի շնորհիվ: Կատարը փորձում էր մնալ խաղում, բայց նրանք բավարար որակներ չունեին դրա համար:

Սկսած այս խաղից, մենք հետևելու ենք ավելի լավ հանդիպումների և քննարկելու ենք: Եվ, իհարկե, մենք բոլորս զգում ենք Բենզեմայի բացակայությունը: Մեծ կորուստ է «Ոսկե գնդակի» դափնեկրին չտեսնել աշխարհի առաջնությունում»:


Ամենակարդացված