• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանը բանակցություններ է վարել «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

Լուրեր

Զիդանը բանակցություններ է վարել «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ
19.11.2020
2296 0
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ բանակցություններ է վարել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հետ՝ ֆուտբոլիստի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության հետ կապված, հաղորդում է Kicker-ը։

Աղբյուրի տեղեկություններով, 28-ամյա ավստրիացին չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, որը լրանում է հաջորդ ամառ։

Այդ իսկ պատճառով էլ «Ռեալը» պաշտպանին ցանկանում է անվճար ձեռք բերել, նամանավանդ, երբ պարզ չէ՝ Ռամոսը կարիերան կշարունակի ակումբում, թե ոչ։

Ալաբայով նաև «Լիվերպուլը», «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն են հետաքրքրված։ Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 10 հանդիպման։