Լուրեր

Ֆոնտ. «Եթե Չավին ցանկանա, կգնեմ Ռամոսի տրանսֆերը»
19.11.2020
673 0

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է գնել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերը, եթե ընտրվի։

«Եթե Չավին ինձ խնդրի ու եթե տնտեսական տեսանկյունից լինի իրագործելի, ես կգնեմ Ռամոսի տրանսֆերը»,- ասել է Ֆոնտը՝ Cadena COPE-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Ֆոնտը բազմիցս հայտարարել է, որ Չավիին ցանկանում է տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։