• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտին հույսեր չի կապում թիմի երկու ֆուտբոլիստի հետ

Լուրեր

Անչելոտին հույսեր չի կապում թիմի երկու ֆուտբոլիստի հետ
03.08.2022
4561 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում թիմի պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի և հարձակվող Մարիանո Դիասի հետ, հաղորդում է AS-ը։

29-ամյա Մարիանոն «սերուցքայինների» ակադեմիայում է հայտնվել 2011 թվականին։ Մադրիդյան ակումբի առաջին թիմում նա մասնակցել է 73 խաղի, խփել 12 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում։

26-ամյա Օդրիոսոլան Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ 43 խաղում Ալվարոն խփել է 3 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։