Լուրեր

3 ազատ խաղահամար «Ռեալում»՝ Ռյուդիգերի համար
02.06.2022
6521 0

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կնքեց Անտոնիո Ռյուդիգերի հետ, որը թիմին միացավ ազատ գործակալի կարգավիճակով։

Դեռևս հայտնի չէ՝ պաշտպանը առաջիկա մրցաշրջանում որ խաղահամարով է հանդես գալու։

Բեյլի, Իսկոյի ու Մարսելոյի հեռանալուց հետո այս պահին «Ռեալում» երեք ազատ խաղահամար կա։

Այսպիսով, Ռյուդիգերը կարող  է ընտրել 18 (Բեյլ), 22 (Իսկո) կամ 12 (Մարսելո) խաղահամարներից։ 

Ռյուդիգերին կարող է հետաքրքրել Իսկոյի համարը՝ 22-ը, հաշվի առնելով, որ նա «Չելսիում» կրում էր 2-րդ համարի մարզաշապիկը։