Լուրեր

Կրոսը չի շտապում
19.05.2022
3544 0

Թոնի Կրոսը դեռ չի որոշել՝ կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը, թե ոչ։

Marca-ի հաղորդմամբ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մադրիդյան ակումբի ղեկավարությունը կիսապաշտպանին նոր պայմանագիր կնքելու առաջարկ է արել։ Ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Թոնին պատասխանել է, որ վաղ է այդ հարցը քննարկելը։ Կիսապաշտպանը ցանկանում է հասկանալ՝ ինչ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում, որից հետո որոշում կկայացնի։ Կրոսը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել և «բեռ» դառնալ «Ռեալի» համար։