Լուրեր

Անչելոտիի բացառիկ ցուցանիշը
30.04.2022
2664 0

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալը» դարձավ Իսպանիայի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն։

62-ամյա իտալացին բացառիկ նվաճման հասավ. Անչելոտին ֆուտբոլի պատմության առաջին մարզիչն է, որը թիմերին չեմպիոնության է հասցրել Եվրոպայի թոփ 5 առաջնություններից յուրաքանչուրում։

Իտալացին Ա Սերիան «Միլանի» հետ հաղթել է 2004 թվականին, ԱՊԼ-ն՝ «Չելսիի» հետ՝ 2010-ին, Լիգա 1-ը՝ ՊՍԺ-ի հետ, Բունդեսլիգան՝ «Բավարիայի» հետ՝ 2017-ին։