Լուրեր

«Ռեալ» - ՊՍԺ հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են
09.03.2022
1941 0

Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ժամանակով 23։55-ին, «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է փարիզցիների նվազագույն հաշվով հաղթանակով։

Marca-ի հաղորդմամբ՝ հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Այսօրվա հանդիպմանը ներկա կլինի 62 հազար երկրպագու (ներառյալ փարիզցիների 1800-ը): Այս քանակությամբ երկրպագու «Ռեալի» տնային մարզադաշտում չի եղել 2020 թվականի մարտից ի վեր։